01.05.2019 09:00
Սիրելի ընկերներ,
Մայիսի 1–ին «ԱՌԿԱ» գործակալության հերթական տարեդարձն է։ Անցել է արդեն 23 տարի, բայց մեր ապրանքանիշը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի մեդիաշուկայում։ Եվ դա արդեն լուրջ է։ Այս գրեթե քառորդ դարի ընթացքում մենք դարձել ենք մեծ փոփոխությունների ականատեսը, որոնք առաջին հերթին տեղի են ունեցել մեդիայի ոլորտում։ Բավական է միայն նշել Facebook–ը և շատ այլ սոցցանցեր, որոնց չի կարող հաշվի չառնել ոչ մի լրատվամիջոց։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, ինչպիսի զարգացումների և տեխնիկական առաջընթացների ականատեսը կլինենք։ Սակայն մենք հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ, շատ կարևոր է հետ չմնալ ժամանակից։ Հույս ունենք, որ կլինենք այն լրատվամիջոցների թվում, որոնք կշարունակեն աշխատել, որպեսզի ընթերցողներն առաջինն իմանան մեր երկրում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։ Ուզում ենք ձեզ համար հետագայում ևս մնալ տեղեկատվության հուսալի, օբյեկտիվ և արժանահավատ աղբյուր, որը ներկայացնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը։
Շնորհակալ ենք մեր բոլոր բաժանորդներին, ընթերցողներին, ընկերներին և գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է համալրեն այդ շարքերը։
Հարգանքներով
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: