ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միջազգային մրցանակ է ստացել

02.05.2019 12:26
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միջազգային մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ‹‹SAP QUALITY AWARDS 2019›› միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել ‹‹ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ›› անվանակարգում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:  

‹‹Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկը ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ կառավարման համար: Համոզված ենք, որ բանկի թվայնացման արդյունքում հետագայում էլ օգտագործելով SAP ընկերության լուծումները, գրանցելու ենք նորանոր հաջողություններ››, - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Օրեր առաջ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում բանկը հաղթող էր ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև