02.05.2019 17:08
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ:
Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ:
«Մրցույթի ֆինալիստներն են նաև Ավստրալիայի պահուստային բանկի նոր շարքի $50 թղթադրամը, Կանադայի բանկի նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը, Մեքսիկայի բանկի նոր շարքի 500 պեսո թղթադրամը, Նորվեգիայի բանկի թղթադրամների նոր շարքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: