SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը

21.05.2019 16:44
SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. 2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը ձեռնարկատիրության ֆինանսավորմանն ուղղել է մոտ 8 մլրդ ՀՀ դրամ: Տրամադրված բիզնես վարկերի քանակը հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 11%-ով: Արձանագրված աճը պայմանավորված է  աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ և ՓՄՁ-ների սպասարկման ոլորտում ինովացիոն լուծումների ներդրմամբ: Յունիբանկը ավտոմատացրել է անգրավ վարկերի հայտերի մշակման գործընթացը, գործարկելով «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության վարկային կոնվեյերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
  
«Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են մոտեցումը ֆինանսական հարցերում: Հաճախորդին անհրաժեշտ է, որպեսզի բանկը հասկանա իր բիզնեսի առանձնահատկությունները և արագ որոշումներ ընդունի: Մենք գիտենք թե ինչպես է  զարգանում բիզնեսը Հայաստանի այս կամ այն մարզում, իսկ անհատական մոտեցումը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու ձեռնարկությունների ներուժն ու ռիսկերը», - նշել է  Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը Caucasus SME Banking Club 2019 համաժողովում կայացած քննարկմանը:  
  
Այսօր ՓՄձ-ների համար բանկի ընտրության որոշիչ չափանիշ են ոչ միայն մատչելի պայմանները, այլ նաև ճկուն մոտեցումը, նվազագույն պահանջները և որոշումների ընդունման արագությունը:  
  
«Մենք ձգտում ենք խնայել ոչ միայն մեր հաճախորդների ժամանակը, այլ նաև գումարը: Շահավետ պայմանների շնորհիվ մեր վարկատեսակները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերի համար, այդ թվում` հեռավոր մարզերում: Մենք կշարունակենք ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը և բանկային սպասարկման բարելավումը ձեռնարկատերերի համար», - ասել է Դավիթ Պետրոսյանը:  
  
Caucasus SME Banking Club  2019 համաժողովը կայացել է Թբլիսիում մայիսի  16-17-ը:  Մասնակցիները քննարկել են ՓՄձ-ների ֆինանսավորման ոլորտում միջազգային միտումները: SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է հավաստագիր` որպես  2018թ.-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև