«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպություններ» I եռամսյակի տեղեկագիրը

24.05.2019 17:51
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպություններ» I եռամսյակի տեղեկագիրը

м

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2019 թ.–ի առաջին եռամսյակի տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմված է վարկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող ֆինանսական հաշվետվություններից և թողարկվում է եռամսյակը մեկ:

«Հայաստանի վարկային կազմակերպություններ» տեղեկագիրը շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 11 հիմնական բաժնից` 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիր, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործոնեության նորմատիվ ցուցանիշներ, 7. Կապիտալիզացիայի ցուցանիշներ, 8. Շահութաբերության ու եկամտաբերության ցուցանիշներ, 9. Վարկային կազմակերպությունների ամփոփիչ ցուցանիշներ (ընդհանրացում), 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշներ, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների ֆինանսական վիճակի ընդհանուր պատկերը և անցկացնել դրանց գործունեության համեմատական վերլուծություն: Պրոդուկտը պարունակում է նաև կազմված աղյուսակի տեխնիկական ու մեթոդաբանական մեկնաբանություններ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ»)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև