Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում դրական կանխատեսմամբ

27.05.2019 16:31
Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը  «B+» մակարդակում դրական կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/.  Fitch Ratings միջազգային վարկանշային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությունում Fitch Ratings-ից ստացված մամուլի հաղորդման մեջ:

Հայաստանի վարկանիշները մի կողմից հավասարակշռված են հուսալի մակրոտնտեսությամբ և մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների ավելի ուժեղ ցուցանիշներով, պետկառավարման ցուցանիշներով, և մյուս կողմից` բարձր պետպարտքով և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերություններով:

Դրական կանխատեսումն արտացոլում է այն ինստիտուտները, որոնք նպաստել են մակրոտնտեսական և ֆինանսական կայունությանը քաղաքական զգալի փոփոխությունների ժամանակահատվածում, աճի ավելի ուժեղ կանխատեսումները հարևան երկրների համեմատ, ինչպես նաև արտացոլում է պետական պարտքի կրճատման միջնաժամկետ ծրագրի հավատարմությունը:

«Արտաքին խոցելիությունները հայտնվել են 2018 թվականի ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի կտրուկ ավելացումից հետո, թեև դա կարող է մասամբ արտացոլել վիճակագրական խնդիրները»,- նշում են գործակալության վերլուծաբանները:

Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ հանրագումարի մեջ հանգեցնել վարկանիշի թարմացմանը`

- Վստահությունը, որ բարելավվում են տնտեսական քաղաքականության հիմքերը, կառավարման արդյունավետությունը և ինստիտուցիոնալ արդյունավետությունը;

  • Մեծ վստահությունը, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ վարընթաց հետագծում է;
  • Արտաքին բալանսի կայուն բարելավում:

    Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ հանրագումարում հանգեցնել «Կայուն» կանխատեսման վերանայմանը`



- Ընթացիկ գործառնությունների հաշվարկի բարձր պակասուրդի հետ կապված արտաքին ռիսկերի ավելացում;



- Ֆինանսական տեղաշարժեր, որոնք կարող են հանգեցնել պետական պարտք/ՀՆԱ` վարընթաց հետագծով ուղղելու անհնարինությանը միջնաժամկետ հեռանկարում:


Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի սոցիալական և քաղաքական լայն կայունություն դրսևորել  և չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության եկարատև էսկալացիա մինչև մի մակարդակ, որը կարող է ազդել տնտեսական և ֆինանսական կայունության վրա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև