30.05.2019 15:42
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1986թ. ծնված քաղաքացուն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Քննությամբ ձեռք
բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 29-ին ազգությամբ հայ, Վրաստանի
Հանրապետության՝ 1986 թվականին ծնված քաղաքացին մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ»
ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ
կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին, ապա կացինը թափահարելով
հարձակվել է նրա վրա և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու
սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել գումար, սակայն բանկում ծառայություն իրականացնող
ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության
Արաբկիրի բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ավազակությունը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: