ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը

31.05.2019 15:41
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 31-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը:

Դիմերեսին պատկերված է Վարդան Մախոխյանի «Կապրի կղզու ափերը» կտավից դրվագ: Դարձերեսին` Վարդան Մախոխյանի «Անհանգիստ ծովը. Ափ» կտավից դրվագ:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 100 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 925, դրամաշուրթը` հարթ, տպաքանակը` 500 հատ:

Նշվում է, որ էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը, հատվել է Լիտվայի դրամահատարանում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև