Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

05.06.2019 11:49
Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:

«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ` սպասարկվելու հենց տեղում, և մենք ապահովեցինք այդ հնարավորությունը», - նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:    

«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ և վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:

Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երևանում, այլ նաև` մարզերում: Մինչև տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև