Հայաստանում կարող է վերանայվել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը

07.06.2019 15:02
Հայաստանում կարող է վերանայվել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պատրաստ է վերանայել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այդ մասին ուրբաթ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` 2018 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

Հայաստանում այսօր գործում է հիփոթեքի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին: Միաժամանակ գործում է հիփոթեքային վարկի սահմանափակում 55 մլն դրամի չափով:

«Ծրագրի իրականացման մասին որոշումը հիմնավորված էր այդ ժամանակ, քանի որ շինարարության ոլորտում արձանագրվել էր անկում, և անհրաժեշտություն կար տնտեսության ակտիվացման համար այդ ոլորտը խթանել», - ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նրա, այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որը խթանում է շինարարության ոլորտը նման կերպ: Այդ ոլորտն ամենուրեք համարվում է բավական շահութաբեր։

Չնայած, ինչպես նշեց նախարարը, տան արժեքի սահմանափակում ներառելուց հետո, ծրագիրը ստացավ սոցիալական ուղղվածություն:

Պատասխանելով պատգամավորի` ծրագրի սահմանափակման վերաբերյալ հարցին, Ջանջուղազյանը նշեց, որ պատրաստ է քննարկել նման առաջարկություն:

«Կառավարությունը պատրաստ է դիտարկել ծրագրի դադարեցման կամ սահմանափակման հնարավորությունը, սակայն այն պայմանով, որ այն կշարունակի գործել արդեն գոյություն ունեցող շահառուների համար», - ասաց նա: (1 դոարը` 479, 57 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև