ՀՀ միջազգային համախառն պահուստները մայիսին նվազել են 24,3 մլն դոլարով`դառնալով 2 126.4 մլն դոլար

10.06.2019 15:36
ՀՀ միջազգային համախառն պահուստները մայիսին նվազել են 24,3 մլն դոլարով`դառնալով 2 126.4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2019 թ.-ի մայիսի վերջի տվյալներով կազմել են 2 126.4 մլն դոլար` մեկ ամսում նվազելով 24,3 մլն դոլարով կամ 1,13%-ով: Այդ մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալները:

2019 թ.-ի մայիսի վերջի տվյալներով` ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 2 090,8 մլն դոլար:

ՀՀ ԿԲ-ի տվյալներով, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել են 33,6 մլն դոլար` ապրիլին գրանցված 2,1 մլն դոլարի դիմաց:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև