Հայկական բանկերը տրամադրել են 900 մլն դոլարի վարկեր`ապահովելով տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ`9,2% . ՀԲՄ նախագահ

11.06.2019 17:29
Հայկական բանկերը տրամադրել են 900 մլն դոլարի վարկեր`ապահովելով տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ`9,2% . ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը տրամադրել են 900 մլն դոլարի վարկեր` թույլ տալով ապահովել տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ` 9,2%-ի չափով: Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը` հանդես գալով Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովին:

Նա նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգն ապացուցել է, որ ունակ է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների երկու գլոբալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամների ընթացքում և անգամ վերապրելով հեղափոխությունը` չբախվել խնդիրների կամ սնանկության հետ:

Բացի այդ, ըստ նրա, վերջին տարվա ընթացքում արագացել են բանկային համակարգի աճի տեմպերը` ինչպես համախառն ակտիվների, այնպես էլ վարկային պորտֆելների ցուցանիշները, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են տպավորիչ 16%-ով:

«Վարկերի զուտ աճը, որի բացարձակ ցուցանիշը հասել է մոտ 900 մլն դոլարի, զգալիորեն խթանել է մասնավոր ներդրումները և սպառումը ու նպաստել է երկրում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի, որը կազմել է 9,2%», - ասաց Հանեսյանը:

Ըստ նրա, այդ ամենը վկայում է Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունության բարձր մակարդակի, հաճախորդների բարձր մակարդակի, հաշվետու լինելու, միջազգային չափանիշներին համապատասխանության և աշխատանքի թափանցիկության բարձր մակարդակի մասին:

Ըստ Հայաստանի բանկերի միության ղեկավարի, կան նաև այլ մարտահրավերներ, որոնք կապված են «Բազել 3» ստանդարների ներդրման ապահովման և կապիտալի համարժեքության պահպանման, բանկերի տեխնոլոգիական վերազինման, ինչպես նաև բարձր մրցակցության պայմաններում բավարար եկամտաբերության ապահովման անհրաժեշտության հետ:

«Շատ բանկերի մոտ կապիտալի համարժեքության մակարդակը չի գերազանցում 16%–ը և, հաշվի առնելով հետագա աճի ապահովման համար «Բազել 3»–ի ակնկալվող բուֆերները` բանկերը կբախվեն կապիտալի համալրման անհրաժեշտության հետ», - ասաց Հանեսյանը:

Ինչ վերաբերում է շահուաբերությանը, ապա, նրա խոսքով, զուտ շահույթի ցուցանիշը սեփական կապիտալի հանդեպ կազմում է միջինը 8,3%:

Նրա խոսքով, միաժամանակ բանկային համակարգն ապահովում է տնտեսության զարգացման անհրաժեշտ «սնուցումը» ֆինանսական միջոցներով`խթանելով բիզնեսի զարգացումը, ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը:

«Վերջին 10 տարիների ընթացքում բանկերը հայկական տնտեսությանը տրամադրել են տասնյակ միլիարդ դոլարների ֆինանսական գործիքներ, միջազգային ֆինանսական  կառույցներից ներգրավվել է մի քանի միլիարդ դոլար տնտեսության տարբեր ոլորտները ֆինանսավորելու համար, ինչն ապահովել է երկար ժամկետներ և ցածր տոկոսադրույքներ, շատ նոր աշխատատեղերի ստեղծում», - ասաց Հանեսյանը:

2019 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,1%, ապրիլին տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2%.:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև