Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկավորումը մեկ տարում աճել է 220,4 մլրդ դրամով` մինչև 776,6 մլրդ դրամ

12.06.2019 14:14
Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկավորումը մեկ տարում աճել է 220,4 մլրդ դրամով` մինչև 776,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկավորումը 2019 թ.-ի ապրիլի վերջին կազմել է 776,6 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 220,4 մլրդ դրամով (459 մլն դոլարով) կամ 39,6%-ով: Այդ մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալները:

Ըստ ԿԲ տվյալների, ապրիլի վերջիմ սպառողական վարկավորման աճը գրանցել է ամենաբարձր ցուցանիշը` վարկավորման այլ հատվածների համեմատ:

Հայաստանի բանկերի հիփոթեքային վարկավորումն ապրիլի վերջին կազմել է 277,8 մլրդ դրամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30,8%-ով: Սպասարկման ոլորտում բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 250 մլրդ դրամ (7,8%-ի աճ), առևտրի ոլորտում` 457,3 մլրդ դրամ (5,7%-ի աճ), տրանսպորտի և կապի ոլորտում` 101,8 մլրդ դրամ (38 %-ի աճ), շինարարության ոլորտում` 169,2 մլրդ դրամ (18,7%-ի աճ), գյուղատնտեսության ոլորտում` 142,6 մլրդ դրամ (1,3%-ի աճ):

Պետք է նշել, որ վերջին մեկ տարում վարկավորման անկում է գրանցվել արդյունաբերության ոլորտում: Արդյունաբերության վարկավորումն ապրիլի վերջին կազմել է 483,7 մլրդ դրամ` նվազելով 3,15%-ով (1 դոլարը` 479,36 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև