«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ գույք և սարքավորումներ են ձեռք բերվել երեխաների համար (ՎԻԴԵՈ)

12.06.2019 16:01
«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ գույք և սարքավորումներ են ձեռք բերվել երեխաների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Այս մասին հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։

Արտադրամասը  «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների:

«Տրամադրված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։  Արտադրանքը  բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև