«Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը գնել է կապիտալ ինվեստմընթս ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

20.06.2019 12:35
«Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը գնել է կապիտալ ինվեստմընթս ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը գնել է կապիտալ ինվեստմընթս ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ինչպես հայտնում է Արմենբրոկը, բաժնետիրական ընկերությունը և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

«Այս գործարքի արդյունքում «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: Միաժամանակ, «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հետ փոխկապակցված «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը գործարքում որևէ կերպ չի ընդգրկվել և շարունակելու է գործել որպես ինքնուրույն իրավաբանական անձ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկայում գործել է 2006 թվականից՝ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությանը հաջողել է բարձր արդյունքներ գրանցել և դառնալ շուկայի առաջատարներից մեկը:

Ընկերությունների ղեկավարների հաղորդմամբ, միացման գործարքը երկկողմանի նպատակահարմար է դարձել, հաշվի առնելով շուկայում առկա մրցակցային պայմանները և հետագա գործունեության հեռանկարները: Ըստ «Արմենբրոկ»-ի Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի, Ինվեստմընթս»-ի ռազմավարությունն ու բիզնեսը ամբողջությամբ կինտեգրվեն «Արմենբրոկ»-ի գործունեության շրջանակներում: Նրա խոսքով, «Արմենբրոկ»-ը մեծ պատվով և պատասխանատվությամբ է մոտենում «Կապիտալ Ինվեստմընթս»-ի գործընկերների և հաճախորդների հետ համագործակցելու հնարավորությանը և վստահեցնում, որ նրանք կշարունակեն ստանալ անհատականացված մոտեցում, առաջնակարգ ծառայություններ և բարձրորակ սպասարկում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի մասին «Արմենբրոկ» ԲԲԸ-ն հայաստանյան առաջատար ներդրումային ընկերություններից է: Հիմնադրվելով 1994թ.-ին, «Արմենբրոկ»-ն իր հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխանող ներդրումային բանկային, բրոքերային և դեպոզիտար ծառայությունների լայն շրջանակ: «Արմենբրոկ»-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադիր ու լիիրավ անդամ, ինչպես նաև Հայաստանի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ (հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ): Վերջին տարիների ընթացքում «Արմենբրոկ»-ը մի շարք անվանակարգերում արժանացել է Բորսայի և Դեպոզիտարիայի կողմից շնորհվող մրցանակների:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև