Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

25.06.2019 10:41
Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը վերանայել է  «Ճկուն» ժամկետային ավանդի տոկոսադրույքները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են բանկից, ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 4.5%, իսկ եվրոյի դեպքում` 1% տարեկան: Ակցիան կգործի մինչև 2019 թվականի հուլիսի 10–ը։

«Ճկուն» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլ նաև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ`  ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից սկսած:

«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր: 

Ավանդների ծավալների աճը Յունիբանկում պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև ավանդների շահավետ և ճկուն պայմաններով: Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ, Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 100 մլրդ դրամը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև