ԿԲ–ն ավելացրել է Հայաստանի 2019թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,9-7,4%

26.06.2019 16:59
ԿԲ–ն ավելացրել է Հայաստանի 2019թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,9-7,4%

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկն ավելացրել է Հայաստանի 2019թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,9-7,4%։ Այս մասին նշվում է ԿԲ–ի հրապարակած «Գնաճի հաշվետվության» մեջ։

Նախորդ հաշվետվության մեջ տնտեսական աճը կանխատեսվում էր 4,6-6,1%–ի սահմանում։

ԿԲ–ի հաշվետվության մեջ նշվում է, որ 2019թ.–ի առաջին եռամսյակում դիտված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը`կազմելով 7,1%, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը։

«2019թ.–ի տնտեսական աճի հիմնականում կնպաստի ծառայությունների ոլորտի և, մասամբ` արդյունաբերության ճյուղի աճը, ինչը կուղեկցվի մասնավոր սպառման բարձր աճի պահպանմամբ», – նշվում է հաշվետվության մեջ։

ԿԲ–ից նաև նշում են, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում ներառված չեն Ամուլսարի հանքավայրի, Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության արդյունքները, քանի որ ծրագրի ընթացքում ԿԲ ունեցած տեղեկատվությունը բավարար չէր դրանց ապագա գործունեության վերաբերյալ դատողություններ անելու համար։ Պետբյուջեի համաձայն, Հայաստանի 2019թ.–ի տնտեսական աճը կկազմի 4,9%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև