ՀՀ ԿԲ–ն տարեսկզբից պահուստավորել է 185մլն դոլար. Փաշինյան

27.06.2019 15:56
ՀՀ ԿԲ–ն տարեսկզբից պահուստավորել է 185մլն դոլար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը տարեսկզբից պահուստավորել է 185մլն դոլար։ Այս մասին այսօր` կառավարության նիստից առաջ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, երկրի տնտեսության մեջ գրանցվող դրական միտումները նկատվում են նաև արժութային շուկայում։ Մասնավորապես, ԿԲ–ն ավելացնում է պահուստավորված արտարժույթի ծավալները։

«Դեռ մեկ շաբաթ առաջ ԿԲ–ն պահուստավորել է 140մլն դոլար, ինչից հետո հետևողականորեն ավելացնում է այս ցուցանիշը և արդեն այն հասցրել է 185մլն դոլարի։ Փաստորեն, վերջին շաբաթում ԿԲ–ն պահուստավորման ծավալն ավելացրել է 50մլն դոլարով, և դա լավ ազդակ է», – ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ–ում հայտարարել է, որ ԿԲ–ն 2019թ.–ի ապրիլից արժութային շուկայում գնել է 140մլն դոլար։

ԿԲ–ի տվյալներով, 2019թ.–ի ապրիլին ԿԲ–ն արժութային շուկայում գնել է 56,6մլն դոլար 482,85 դրամ փոխարժեքով։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, դրամի նկատմամբ դոլարի միջին փոխարժեքը 2019թ.–ի հունվարին կազմել է 485,79 դրամ, փետրվարին` 488,41 դրամ, մարտին` 487,23 դրամ, ապրիլին` 484,29 դրամ։ ($1 – 477,33 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև