ՀՀ ԿԲ նախագահը մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

01.07.2019 13:28
ՀՀ ԿԲ նախագահը մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։

 Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։ Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև