ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային ֆինանսական կոնգրեսին

03.07.2019 12:07
ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային ֆինանսական կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական ոլորտի զարգացման ռազմավարության, ֆինանսական ոլորտում կիբեռռիսկերի, ՓԼ/ԱՖ օրենսդրության և ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների և այլ թեմաներ:

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի միջև վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև