Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 9,5 մլն դոլարով` հասնելով 6 934 մլն դոլարի

12.07.2019 15:39
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 9,5 մլն դոլարով` հասնելով 6 934 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019թ.–ի հունիսի վերջին կազմել է 6 934 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 9,5 մլն դոլարով։ Այս մասին վկայում են ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։

Միաժամանակ, դրամով ընդհանուր պետական պարտքը կրճատվել է և կազմել 3 308,3 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված 3 325,6 մլրդ դրամի համեմատ։

Միաժամանակ կառավարության պարտքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6 408,8 մլն դոլար (29 մլն դոլարի աճ), որից արտաքին պարտքը կազմել է 4 930,9 մլն դոլար (13,7 մլն դոլարի աճ), իսկ ներքինը` 1 477,9 մլն դոլար (15,3 մլն դոլարի աճ)։

Ֆինանսների նախարարության տվյալներով, ԿԲ–ի պարտքը հունիսի վերջին կազմել է 525,2 մլն դոլար` կրճատվելով 19,5 մլն դոլարով ($1 – 476,94 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև