Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ Բյուրականի աստղադիտարանին (ՎԻԴԵՈ)

12.07.2019 17:01
Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ  Բյուրականի աստղադիտարանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները  Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են: Աստղադիտարանը 2018-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկն է, համատեղ ծրագրի շրջանակում բացի աստղադիտարանում անցկացվող 6-րդ գիտական դպրոցից, նաև վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական լսարան, աստղադիտարանը համալրվել է նոր թվայնացված աստղադիտակով։ Այդ մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Նախկինում դասախոսություններն անց են կացվել Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում, որը տարածքով ավելի փոքր էր և այդքան էլ հարմար չէր: Իսկ այստեղ մոտ հիսուն մարդ է տեղավորվում: Գաղափարը շատ հետաքրքիր էր, քանի որ 2017 թվականից նրանք սկսել են այդ ծրագիրը՝ գիտական տուրիզմի հետ կապված, և ամեն ինչ անում էին, տարբեր քայլեր էին ձեռնարկում, որպեսզի այդ ճյուղը զարգանա Հայաստանում, մասնավորապես՝ աստղագիտական ոլորտում»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Գիտաճամբարի ծրագիրն, իհարկե, շատ բազմազան է: Այստեղ միայն աստղագիտական դասախոսություններ չեն, թեկուզ գիտության այլ ոլորտներից,  այլ, օրինակ, բազմաթիվ հետաքրքիր խաղեր, ինտելեկտուալ խաղեր շատ կան, հագեցված են դրանով: Կազմակերպում ենք այցելություններ, էքսկուրսիաներ ոչ միայն աստղատանը, այլև տանում ենք շրջակա մոտիկ տեսարժան վայրերն ենք ցույց տալիս»,- իր խոսքում նշել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:

Մանրամասն` տեսանյութում:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post