Վենեսուելայի խորհրդարանում 160 մլրդ դոլար են գնահատել հանրապետության պետական պարտքը

07.08.2019 14:41
Վենեսուելայի խորհրդարանում 160 մլրդ դոլար են գնահատել հանրապետության պետական պարտքը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ֆինանսների և տնտեսական զարգացման հարցերով մշտական կոմիտեի անդամ Լուիս Ստեֆանելին 160 մլրդ դոլար է գնահատել երկրի արտաքին պարտքի ծավալը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Պատգամավորը համապատասխան գնահատական է տվել` ելույթ ունենալով խորհրդարանական լսումներին, որոնք նվիրված են Բոլիվարական Հանրապետություն պարտքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Օրենսդիր մարմինը գտնվում է գործադիր իշխանության քաղաքական հակառակորդների վերահսկողության տակ` նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ։

«Վենեսուելայի պարտքն ամենահամեստ գնահատականներով կազմում է առնվազն 130 մլրդ դոլար, իսկ ամենախիզախ գնահատականներով` 198 մլրդ դրամ», – պատգամավորի խոսքերը մեջբերում է Union Radio ռադիոկայանը։  

Պատգամավորի խոսքով, իր եզրակացությունները հրապարակելուց առաջ նա խորհրդատվություններ է անցկացրել մի շարք փորձագետ–տնտեսագետների հետ, ինչպես նաև ուսումնասիրել է խորհրդարանի զեկույցն` արտաքին պարտքի թեմայով։

Այդ հայտարարությունների շուրջ կառավարության կողմից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։

Վենեսուելան վերջին մի քանի տարիների ընթացքում գտնվում է ծանր սոցիալ–տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ընթացիկ տարվա վերջին գնաճն հարավամերիկյան երկրում կարող է հասնել 10 մլն տոկոսի։ ՄԱԿ–ի գնահատականներով, Բոլիվարական Հանրապետությունից հեռացել է արդեն ավելի քան 4 մլն մարդ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև