Հայաստանն ունի բավարար ներդրումային միջավայր. ԿԶԵՀ

07.08.2019 15:24
Հայաստանն ունի բավարար ներդրումային միջավայր. ԿԶԵՀ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային միջավայրը, եթե կողմնորոշվենք «Doing Business 2019» զեկույցի գնահատականներով, բավարար է, կարծում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) նախագծային բլոկի գործադիր տնօրեն  Անդրեյ Շիրոկովը։

«Նախորդ զեկույցի տվյալների համեմատ` Հայաստանի վարկանիշն ամրապնդվել է 1 հորիզոնականով, ընդ որում առաջընթաց է գրանցվել  բոլոր ուղղություններով, բացի «Վարկերի ստացում» և «Միջազգային առևտուր» կետերից, որոնք մնացել են անփոփոխ» – նշել է նա։

Միաժամանակ Շիրոկովը  նշել է, որ այս ամենը դեռևս չի արտացոլվել օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքում, որոնք 2018թ.–ի արդյունքում կազմել են ՀՆԱ–ի միայն 2,1%–ը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, ՀԲ–ի կողմից ամեն տարի հրապարակվող «Doing Business 2019» վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 41–րդ հորիզոնականը 190 երկրների շրջանում։ Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Սիլվիա Բոսուտրոյի խոսքով, Հայաստանը բարելավել է իր դիրքը վեց կետերով, «Doing Business 2018» նախորդ զեկույցում երկիրը զբաղեցրել է 47–րդ հորիզոնականը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև