Հայաստանի բանկերն I կիսամյակում 6.9%–ով ավելացրել են պետբյուջե կատարված վճարումները` մինչև 29,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2019թ.–ի հունվար–հունիսին ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը, ովքեր պետբյուջե են վճարել մոտ 29,5 մլրդ դրամ` 2018թ.–ի առաջին կիսամյակում գրանցված 27,6 մլրդ դրամի համեմատ (6.9%–ի աճ)։ Այս մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները 2019թ.–ի հունվար–հունիսի արդյունքներով։

ՊԵԿ տվյալներով, բանկերի շահութահարկը կազմել է 13,3 մլրդ դրամ, եկամտային հարկը` 14,8 մլրդ դրամ, ԱԱՀ–ն` 2,3 մլրդ դրամ, այլ հարկերն ու տուրքերը` 984,6 մլն դրամ։

Բանկերի շրջանում հարկեր վճարելու գծով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը` 5,1 մլրդ դրամ (11–րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 3,8 մլրդ դրամ (17–րդ տեղ), Հայբիզնեսբանկը` 2,8 մլրդ դրամ (28–րդ տեղ), Ինեկոբանկը` մոտ 2,5 մլրդ դրամ (34–րդ տեղ) և Արդշինբանկը` 2,1 մլրդ դրամ (41–րդ տեղ)։

Հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում են ներառվել Կոնվերս Բանկը` 2,1 մլրդ դրամ, Արմսվիսբանկը` 1,6 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը` 1,6 մլրդ դրամ, Յունիբանկը` 1,4 մլրդ դրամ, Արարատբանկը` 1,3 մլրդ դրամ, HSBC բանկ Հայաստանը` 1,3 մլրդ դրամ։

1000 խոշորագույն հարկատուները 2019թ.–ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 511 մլրդ դրամ, ինչը 14,4%–ով կամ 64,4 մլրդ դրամով ավել է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 – 476.13 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img