Ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող բարեփոխումները դրականորեն կազդեն Հայաստանի վարկանիշավորման վրա

13.08.2019 15:57
Ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող բարեփոխումները դրականորեն կազդեն Հայաստանի վարկանիշավորման վրա

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Ինչպես հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից, հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև