Խոշոր ՏՏ ընկերությունների թոփ մենեջերները կժամանեն Երևան` WCIT-2019-ին

19.08.2019 16:34
Խոշոր ՏՏ ընկերությունների թոփ մենեջերները կժամանեն Երևան` WCIT-2019-ին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 70 երկրներից մոտ 2500 մասնակիցներ կժամանեն Հայաստան` մասնակցելու Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT), որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը:

Շաբաթ կայացած մամուլի ասուլիսին Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը բացահայտեց Համաշխարհային կոնգրեսի որոշ հանրաճանաչ հյուրերի անուները, ինչպես նաև ներկայացրեց միջոցառման մի շարք կազմակերպչական ասպեկտները:

Հանրաճանաչ հյուրերը և խոսնակներ


Եսայանը հայտնեց, որ շարունակվում է միջոցառանը մասնակցության հայտերի ընդունումը, բանակցություններ են տարվում հայտնի միջազգային ընկերությունների հետ` համաժողովն այցելելու համար:

Ըստ նրա, մասնակցությունը հաստատել են 10 գլխավոր խոսնակներից 5-ը` Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շինը, հնդիկ գործարար, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. ընկերության հիմնադիր Ման Կաոն:

«Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցի 59 զեկուցող և տարբեր երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար: Նրանց թվում է նաև ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը», - ասաց նա:

Եսայանը հաստատեց, որ համաժողովի կազմակերպիչները Երևան են հրավիրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային:

«Արդեն 4 ամիս բանակցություններ ենք վարում նախին նախագահի գրասենյակի ներկայացուցիչների հետ, և այսօրվա դրությամբ չենք կարող հաստատել կամ հերքել նրա մասնակցությունը: Հյուրերից շատերի անուները դեռ գաղտնի կմնան», - ասաց նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ համաժողովին կմասնակցեն Reddit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, «Microsoft» ընկերության կորպորատիվ հարցերով փախնախագահ Վահե Թորոսյանը, գերմանական Siemens ընկերության  կայուն զարգացման գծով ավագ փոխտնօրեն Ջենի Բոֆինգեր Շուստերը:


Համաժողովի ծրագիրը


Ինչպես նշեց Եսայանը, WCIT-2019-ի շրջանակում Երևանում կքննարվեն առավել արդիական թեմաները, ինչպիսին են` բլոքչեյնը և «կանաչ» տեխնոլոգիաները:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան բլից ռաունդներ, որոնց շրջանակում սկսնակ ձեռներեցները, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց գաղափարները միջազգային վենչուրային հիմնադրամներին և աշխարհռչակ ձեռներեցներին` նրանց իրականացման համար ներդրումներ ստանալու համար: Բոլոր գաղափարները կդիտարկվեն և ժյուրին կընտրի նրանցից 15 լավագույների: Ժյուրիի թվում լինելու են միջազգային փորձագետները:

«Նման հնարավորությունից օգտվելու համար հայկական և արտասահմանյան ստարթափները պետք է գրանցվեն համաժողովի պաշտոնական էջում»,- ասաց Եսայանը` հայտնելով, որ գրանցվել է արդեն մի քանի հարյուր ստարթափներ:

Ըստ նրա, լավագույն ստարթափներին խրախուսելու համար ստեղծվել է հիմնադրամ, որի ընդհանուր միջոցները այսօրվա դրությամբ կազմում են գրեթե 100 հազար դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև