Հայաստանը պատրաստվում է թողարկել դոլարային եվրապարտատոմսեր` 10–15 տարի ժամկետով

11.09.2019 15:34
Հայաստանը պատրաստվում է թողարկել դոլարային եվրապարտատոմսեր` 10–15 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը սեպտեմբերի 12–ին նշանակել է մի շարք հանդիպումներ ԱՄՆ–ի և Լոնդոնի ներդրողների հետ, որին կարող է հետևել դոլարային եվրապարտատոմսերի թողարկում` 10–15 տարի շրջանառության ժամկետով, հաղորդում է Reuters–ը` հղում անելով IFR գործակալությանը։

Ըստ հաղորդագրության, լիդ–մենեջերներ և բուքրաներներ են նշանակվել Citigroup–ն ու JP Morgan–ը։

«Հայաստանը նաև հայտարարել է 700 մլն դոլարի ծավալով եվրապարտատոմսերի (մարումը` 2020թ.–ին) թողարկման հետգնման մասին, որից շրջանառության մեջ են մնում մոտ 500 մլն դոլարի պարտատոմսերը», – նշվում է հրապարակման մեջ։

Ըստ աղբյուրի, եվրապարտատոմսերի հետգնման առաջարկը գործում է մինչև 2019թ.–ի սեպտեմբերի 18–ը։

ՀՀ կառավարությունն այս տարվա հուլիսի 4–ին որոշում է կայացրել եվրապարտատոմսերի թողարկման և հետգնմա կազմակերպման համար ծառայությունները գնելու մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, այս որոշմամբ առաջարկվում է կարգավորում, որը թույլ կտա կազմակերպել եվրապարտատոմսերի առաջին թողարկման մարումը։ Նա ավելացրել է, որ նախատեսված կարգավորումը հնարավորություն կտա ստանալ որակյալ ծառայություններ եվրապարտատոմսերը վերաֆինանսավորելու համար, որոնց մարումը նախատեսված է 2020թ.–ի սեպտեմբերի 30–ին։

Հայաստանն այսօր իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր` տարեկան 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ հուլիսի դրությամբ առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով` մինչև 2025թ.–ի մարտի 26–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև