Հայաստանի պետական պարտքի նվազումը պետական միջոցներն արդյունավետ ծախսելու արդյունք է. Փաշինյան

11.09.2019 16:04
Հայաստանի պետական պարտքի նվազումը պետական միջոցներն արդյունավետ ծախսելու արդյունք է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի պետական պարտքի դինամիկային։

«2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով օգոստոսի 5–ին ՀՀ կառավարության էջում տեղադրված հրապարակումը։

Վարչապետի խոսքով, սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, «որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով»:

«Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա», – ավելացրել է Փաշինյանը:

Ինչպես տեղեկացրել է կառավարությունն օգոստոսի սկզբին, Հայաստանում 2015թ.–ից հետո առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Նշվել է, որ 2019թ.–ի հունիսի դրությամբ վերջին 15 ամսվա ընթացքում Հայաստանում արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1%–ով։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019թ.–ի հունիսի վերջի դրությամբ կազմել է 6 934 մլն դոլար, արտաքին պարտքը` 4 930,9 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև