HSBC -ի մուտքը ՀՀ մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի ձևավորման վրա. ՀՀ նախագահն ընդունել է բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին (ՎԻԴԵՈ)

19.09.2019 11:36
HSBC -ի մուտքը ՀՀ մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի ձևավորման վրա. ՀՀ նախագահն ընդունել է բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նախօրեին ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձևավորման վրա: 

«Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, և կարևոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,-նշել է նախագահը:

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC–ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել HSBC և HSBC-Հայաստան բանկերի գործունության, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև