19.09.2019 13:11
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշներից մի քանիսը: Դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ:
Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 925, տպաքանակը` 500 հատ:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: