Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

23.09.2019 14:35
Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2019թ.-ի առաջին կիսամյակում Յունիբանկը բիզնեսի աջակցությանն ուղղել է ավելի քան 15,5 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի բիզնես վարկերի նկատմամաբ մեծ պահանջարկը պայմանավորված է վարկային միջոցների հասանելիությամբ և ֆինանսավորման արագությամբ։ Յունիբանկում փոքր և միջին ձռնարկությունների ներկայացուցիչները կարող են ստանալ մինչև 5 մլն դրամ անգրավ վարկի պարզեցված գործընթացով։

«Որքան ավելի դինամիկ եք վարում բիզնեսը, այնքան ավելի հաճախ եք զգում ազատ դրամական միջոցների կարիք կարժ ժամանակահատվածում: Շրջանառությունից գումար դուրս բերելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաև հաճախ անհնար է։ Չնայած բիզնես վարկերի տրամադրման գործընթացը առավելագույնս պարզեցված է Յունիբանկում, այնուամենայնիվ անգրավ վարկի համար դիմելն ավելի արագ է և թույլ է տալիս էապես միջոցներ խնայել: Այս դեպքում գրավի հետ կապված նոտարական, կադաստրային և ապահովագրական ծախսերի կարիք չկա», – նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

«Անգրավ +» վարկատեսակը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ 36 ամիս մարման ժամկետով։ Յունիբանկում անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման ործընթացը ավտոմատացված է։ «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով հայտերն ուսումնասիրում են նվազագույն ժամկետներում:
Բիզնեսին աջակցելու նպատակով բանկն իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր ունեն Յունիբանկում դրական վարկային պատմություն , ՝ առաջարկում է նաև վարկային քարտեր։ Լրացուցիչ միջոցները ձեռներեցներին օգնում են արագ լուծել ընթացքում ծագող ֆինանսական հարցերը: Visa Business քարտը կարելի է օգտագործել ընթացիկ ծախսերը հոգալու և մաքսատուրքերը վճարելու համար:

Շահավետ ու ճկուն պայմանների շնորհիվ՝ Յունիբանկի վարկերը հասանելի են ձեռնարկատերերի լայն հատվածի համար Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։

 ՓՄՁ-ները կարող են ձևակերպել օնլայն հայտեր բիզնես վարկերի համար` այցելելով www.unibank.am կայքը: Բանկի մասնագետը կապ կհաստատի հաճախորդի հետ և կօգնի ընտրել ամենահարմար վարկատեսակը:

Սեպտեմբերի 12-14-ը Յունիբանկը մասնակցեց ARMENIA EXPO 2019 ցուցահանդեսին և ներկայացրեց հատուկ բիզնեսի համար նախատեսված մի շարք վարկատեսակներ, որոնք մշակելիս հաշվի են առնվել ձեռնարկությունների գործունեության յուրահատկությունները, տնտեսական միջավայրը և շուկայի զարգացման հեռանկարային ուղղությունները:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post