26.09.2019 19:26
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆինանսական համակարգի հայաստանյան փորձի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից իրականացվող մանրածախ առևտրի գործընթացների և կորպորատիվ կառավարման արդյունավետ կազմակերպման, ռիսկերի կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով սեպտեմբերի 24-ից 27-ը ՀՀ ԿԲ են այցելել Ուզբեկստանի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունը ՝ ՈՒԿԲ նախագահի տեղակալ Բոտիր Զախիդովի գլխավորությամբ:
Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հանդիպումներ են տեղի են ունեցել և ունենալու նաև Ամերիա, ՎՏԲ-Հայաստան, ԱյԴի և Արարատ բանկերում, ինչպես նաև ArCa և ACRA կազմակերպություններում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: