02.10.2019 12:49
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:
«Կովկասյան ընձառյուծի տարի» Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը: Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:
Հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ, տպաքանակը 700 հատ է։ Էսքիզների հեղինակն է Արամ Ուռուտյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: