Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առանցքային ոլորտները

03.10.2019 16:10
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առանցքային ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ /. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են և այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաև իր պաշտոնավարման ընթացքում:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև