ԵԶԲ-ն ներկայացրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.-ի իր գնահատականը

08.10.2019 17:59
ԵԶԲ-ն ներկայացրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.-ի իր գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2019 թ.-ի արդյունքներով կգերազանցի 6%–ը: Այդ մասին «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տվաց բացառիկ հարցազրույցում հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Կրայնին:

Ըստ նրա, նման ցուցանիշն «ամենաբարձրներից մեկն է լինելու ԵԶԲ անդամ երկրներում»:

Կրայնին նշեց, որ դրան կնպաստի սպառողական ակտիվության աճը` աշխատավարձերի բարձրացման և վարկավորման պայմաններում, ինչպես նաև արտադրության վերականգնումն արդյունահանող ոլորտներում և գյուղատնտեսությունում:

Ինչ վերաբերում է նրա միջնաժամկետ գնահատականներին, ապա այնտեղ ակնկալվում է տարածաշրջանի չափանիշներով հանրապետության ՀՆԱ-ի բարձր աճ` մոտ 5%։

«Երկրի տնտեսական զարգացմանը կաջակցի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական նախաձեռնությունների իրականացումը, լեռնամետալուրգիական համալիրի աստիճանական ադապտացումը, ինչպես նաև արտադրության հետագա աճն արտահանման բարձր ներուժ ունեցող ոլորտներում, ինչպիսիք են սննդի և տեքստիլի արդյունաբերությունը», - ասաց նա:

Ըստ ՀՀ պետբյուջեի, 2019 թ.-ի արդյունքներով նախատեսվում է 4,9%-ի ՀՆԱ-ի աճ: Սակայն ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսման մեջ այդ ցուցանիշը բարձրացվել է մինչև 6,9%: Ըստ Moody's գործակալության գնահատականի, Հայաստանում միջնաժամկետում իրական աճը հետագա մի քանի տարիների ընթացքում կարող է կազմել մոտ 5,5-6%:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև