ԵԶԲ–ն նախատեսում է ներդրում կատարել հայկական բանկերի կապիտալում

09.10.2019 15:43
ԵԶԲ–ն նախատեսում է ներդրում կատարել հայկական բանկերի կապիտալում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԶԲ–ն ընթացիկ տարում ընդունել է ռազմավարական որոշում` ներդրում կատարել Հայաստանի բանկերի կապիտալում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԵԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը։

Նրա խոքով, քննարկվում է մի քանի տարբերակ։

«Մեր կանոնակարգերում ամրագրված են ցուցանիշներ, որոնց շրջանակում մենք կարող ենք մասնակցել այդ նախագծերում` տոկոսային հարաբերակցություն առնվազն 20%` կախված նախագծից։ Սակայն մենք հիմնականում վերահսկողության տակ չենք վերցնում բաժնետոմսերի հիմնական մասնաբաժինը, այլ մասնակցում ենք բանկերի կապիտալում, որպեսզի զարգացնենք դրանց գործունեությունն ու մեր բոլոր հնարավորությունները տրամադրենք այդ բանկերին», – ասաց Մելկիկյանը։

Միաժամանակ նա ձեռնպահ մնաց նշել այն բանկերը, որոնց հետո ընթանում են բանակցություններ` ընդգծելով միայն, որ դրանք խոշոր բանկեր են։

Խոսելով հայկական ֆինանսական շուկայի և բանկային հատվածի վերաբերյալ ԵԶԲ–ի գնահատականի մասին` Մելկիկյանը մասնավորապես նշեց, որ եթե գնահատականը վատը լիներ, ԵԶԲ–ն չէր որոշի ներդրում կատարել բանկերի կապիտալում։

Ավելի վաղ ԶԼՄ–երը հաղորդեցին, որ ԵԶԲ–ն մտադիր է ներդրում կատարել մասնակից երկրների բանկերի կապիտալում։ Ինչպես այս կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշեց ԵԶԲ վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրայնին, 2019թ.–ին, հաշվի առնելով Հայաստանի բանկային հատվածի կայունությունը, ընդունվել է ռազմավարական որոշում` ներդրում կատարել տեղական բանկերի կապիտալում։ Դրան զուգահեռ աշխատանք է ընթանում տեղական բանկերի հետ` տրամադրելով վարկային միջոցներ փոքր, միջին բիզնեսին և միկրոձեռնարկություններին աջակցելու համար։ ԵԶԲ–ի գնահատմամբ, մասնակցությունը հայկական բանկի կապիտալում կնպաստի դրա հուսալիության ավելացմանն ու բանկային համակարգի զարգացմանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև