Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

10.10.2019 17:27
Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արենիում տոն է. արդեն 11-րդ անգամ հոկտեմբեր ամսի առաջին շաբաթ օրն անցկացվում է «Արենի գինու փառատոնը»: Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացնում ու հյուրասիրում են իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկները վայելում են տոնական օրվա ամեն մի ակնթարթը, նշում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այս տարի գարնանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հովանավորն էր «Երևանի գինու օրեր»-ի, իսկ հիմա պատիվ ունենք հովանավորը լինելու Արենիում կազմակերպվող այս տոնակատարությանը: Մեր հիմնական նպատակն է օժանդակել արտադրողներին, վերամշակողներին, ընդհանրապես՝ փոքր և միջին բիզնեսին: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է: Արդեն 4 տարի է, որ ՓՄՁ-ների համար կազմակերպում ենք անվճար դասընթացներ և դրանցից մի մասը վերաբերում է տուրիզմի ոլորտին՝ մասնավորապես հյուրատնային բիզնեսին: Նրանց ենք փոխանցում միջազգային փորձ՝ տեղայնացված միջազգային փորձ, և փորձում ենք օժանդակել այդ կազմակերպություններին՝ ավելի լավ կազմակերպելու իրենց բիզնեսը, ավելի լավ մենեջմենթ անելու, ավելի լավ HR քաղաքականություն վարելու, ավելի լավ մարքեթինգ անելու և ընդհանրապես՝ ավելի լավ բիզնես ունենալու համար: Մենք հավատում ենք, որ փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսության հիմնասյուններից մեկն է և ամեն ինչ անում ենք, որպեսզի փոքր և միջին բիզնեսին կարողանանք տալ լավագույն փորձը, որը որ կուտակվել է ամբողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Յուրաքանչյուր տարի Արենի գինու փառատոնին մասնակցողների թիվը զգալիորեն աճում է. այս տարին ևս բացառություն չէ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին հայտնի է որպես գինեգործության հնագույն օրրան և գրավիչ զբոսավայր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև