Տիգրան Ավինյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը նախանշել են հետագա համագործակցության քայլերը

11.10.2019 15:48
Տիգրան Ավինյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը նախանշել են հետագա համագործակցության քայլերը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև