ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

15.10.2019 17:35
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ:

Ինչպես հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, քննարվել են Հայաստանում China Union Pay կողմից ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները։

Union Pay-ը  համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Բանկը ունի թողարկված ավելի քան 7 մլրդ քարտեր, որոնք գործում են 157 երկրում։ 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև