Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը Doing Business 2020 վարկանիշում

24.10.2019 12:06
Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը Doing Business 2020 վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամեն տարի Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business 2020 վարկանիշում Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը:

Ըստ զեկույցի, Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը վեց կետով. Doing Business-ի նախորդ զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը:

Վարկանիշում Հայաստանը դասավորվել է Բելգիայի (46-րդ հորիզոնականը) և Մոլդովայի (48-րդ հորիզոնականը) միջև: Բիզնեսով զբաղվելու հեշտությամբ Հայաստանն առաջ է անցել Ղրղզստանից (80 տեղը), Ուկրաինայից (64-րդ տեղը), Ուզբեկստանից (69-րդ տեղը), Տաջիկստանից (106-րդ տեղը), Բելառուսից (49-րդ տեղը): Սակայն նույն վարկանիշում Հայաստանը զիջում է Թուրքիային (33-րդ տեղը), Վրաստանին (7-րդ տեղը), Ադրբեջանին (34-րդ տեղը), Ղազախստանին (25-րդ տեղը), Ռուսաստանին (28-րդ տեղը): Վարկանիշային հնգյակի առաջատարներն են Նոր Զելանդիան, Սինգապուրը, Հոնկոնգը, Դանիան և Կորեան, իսկ Սոմալին աուտսայդեր է:-0-


Բանալի բառեր: , , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև