Տնտեսական համագործակցության միջազգային բանկն Արդշինբանկին տրամադրել է 3,5 մլն եվրո ֆինանսավորում

26.10.2019 02:34
Տնտեսական համագործակցության միջազգային բանկն Արդշինբանկին տրամադրել է 3,5 մլն եվրո ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկն այս տարվա սեպտեմբերին կնքված Ընդհանուր ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում առաջին անգամ գործարք կնքեց Տնտեսական համագործակցության միջազգային բանկի (ՏՀՄԲ) հետ, հաղորդում է Արդշինբանկի  մամուլի ծառայությունը:

ՀՄԲ-ն Արդշինբանկին տրամադրեց նախաարտահանման ֆինանսավորում 3.5 միլիոն եվրոյի չափով՝ մինչև վեց ամիս ժամկետով Ռուսաստան արտահանվող  գյուղմթերքների վարկավորման համար: 

ՏՀՄԲ-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությանն աջակցելու համար ինչպես ավանդական ռուսական ուղղությամբ, այնպես էլ, երկարաժամկետ հեռանկարում, Հայաստանի համար՝ ՏՀՄԲ- ի անդամ-երկրների նոր շուկաներում:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը, Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներում և, առաջին հերթին, էներգետիկ ոլորտում իր ներկայությունից բացի, մեծ ուշադրություն է դարձնում փոքր ու միջին բիզնեսին:Դրան է նպաստում նաև ավելի քան 60 մասնաճյուղերով լայն աշխարհագրությունը: 

ՏՀՄԲ-ն բազմակողմանի զարգացման բանկ է, որի նպատակն է աջակցել իր անդամ-երկրների տնտեսությունների և անդամ-երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև երրորդ երկրների գործընկերների հետ նրանց արտաքին առևտրային հարաբերությունների ընդլայնմանը: ՏՀՄԲ-ի անդամ-երկրները ութն են՝ Բուլղարիա,Վիետնամ, Մոնղոլիա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա և Չեխիա: 2019 թ. առաջին կիսամյակում ՏՀՄԲ ակտիվների ծավալը հասել է գրեթե 475 մլն եվրոյի:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև