Հայաստանի 2020 թ.-ի պետբյուջեն գրեթե համընկնում է հետհեղափոխական սպասումների հետ. վարչապետ

28.10.2019 13:59
Հայաստանի 2020 թ.-ի պետբյուջեն գրեթե համընկնում է հետհեղափոխական սպասումների հետ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2020 թ.-ի պետբյուջեն գրեթե համընկնում է հետհեղափոխական սպասումների հետ, երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկած պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, 2020 թ.-ի համար պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրլ 602 մլրդ դրամի չափով և 2018 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ աճը կազմում է 27,4%:

Նա նշեց, որ համեմատություններ է տանում 2018 թ.-ի հետ հեղափոխության առումով, երբ նա որոշակի նպատակներ էր դրել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների առումով:

«Դրանք տասներորդականներով ամբողջական չեն համընկնում, բայց նաև այս տարվա փորձը հաշվի առնելով, հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք շատ ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք», - ասաց Փաշինյանը:

Միաժամանակ վարաչապետը նշեց, որ ծախսերի առումով ճշգրիտ արդեն համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հեղափոխության ընթացքում: Ծախսերի աճը կազմել է 29,9 տոկոս, այսինքն՝ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում:

«Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատությամբ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Անկեղծ ասած, այս թվերը տպավորիչ ասելով, շատ մեղմ կգնահատենք, որովհետև առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ»- ասաց Փաշինյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև