Բյուջեի կորուստները Հարկային օրենսգրքի բարեփոխումներից գնահատվում են 9–10 մլրդ դրամ. Ջանջուղազյան

28.10.2019 15:35
Բյուջեի կորուստները Հարկային օրենսգրքի բարեփոխումներից գնահատվում են 9–10 մլրդ դրամ. Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Բյուջեի կորուստները Հարկային օրենսգրքի բարեփոխումներից գնահատվում են 9–10 մլրդ դրամ, երկուշաբթի հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ–ում բյուջետային լսումների ժամանակ։

Նրա խոսքով, 2020թ.–ին ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության նախատեսված աճը կհասնի 22,6%–ի, ինչը 0,3%–ով ավել է 2019թ.–ին գրանցված 22,3%–ից, չնայած երկարաժամկետ հեռանկարում սպասումները կարող էին այլ լինել։

«Մենք ունենք գնահատականներ այն մասին, որ փոփոխությունների ազդեցությունը կհանգեցնի ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության աճի` 0,8%–ով», – նշեց նա։

Պատասխանելով  «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկե Թունյանի այն հարցին, թե ինչպիսին կլիներ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը, եթե չլիներ բարեփոխումը` նախարարն ասաց, որ նման տվյալներ, ամենայն հավանականությամբ, չկան, սակայն տրամաբանական կլիներ այդ 9–10 մլրդ դրամը պարզապես ավելացնել բյուջետային եկամուտներին։

«Նման դեպքում տարբերությունը կկազմեր պայմանական 0,1%։ Այսինքն, ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության աճը կկազմեր ոչ թե 0,3%, այլ 0,4%», – ասաց Ջանջուղազյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև