Կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է Արթուր Ջավադյանը

31.10.2019 14:33
Կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է Արթուր Ջավադյանը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև