Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված գիտաժողովին

01.11.2019 16:58
Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Մինսկում կայացել է բելառուսական արժույթի ներդրման 25 ֊ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԲ պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գիտաժողովը նվիրված էր ազգային արժույթների հանդեպ վստահության բարձրացման հիմնախնդիրներին։ 

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կենտրոնական բանկերի կողմից վարվող դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները, գների և ֆինանսական կայունության ապահովումը որպես դոլարիզացիայի դեմ պայքարի և ազգային արժույթների հանդեպ հասարակության վստահության բարձրացնան կարևոր գործիքներ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև