ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

01.11.2019 17:15
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահն ազատվել  է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն  իր  դիմումի համաձայն ազատվել  է պաշտոնից։ Նա աշխատանքի է անցնում միջազգային ֆինանսական կառույցում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ա․ Օսիպյանի տեղակալ Կարեն Սարգսյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև