Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2019թ.–ի 9 ամսվա արդյունքով

06.11.2019 00:28
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2019թ.–ի 9 ամսվա արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2019թ.–ի 9 ամսվա արդյունքով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2019թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 60,9 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 51,7 մլրդ դրամի համեմատ`ավելանալով 18%–ով։ Միաժամանակ հանրապետությունում գործող բոլոր 17 բանկերն աշխատել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջնորդների հնգյակում են Ամերիաբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։ Այս բանկերին է բաժին հասնում ողջ բանկային շահույթի 56%–ը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, 9 ամսվա գործունեության արդյունքում ամենաշահութաբեր բանկն Ամերիաբանկն է։ Բանկի զուտ շահույթը կազմել է 8,8 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 8,1 մլրդ դրամի համեմատ (8.5%–ի աճ)։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է` 8,3 մլրդ դրամի շահույթով` 2018թ.–ի 9 ամսում գրանցված 4,7 մլրդ դրամի համեմատ (76%–ի աճ)։

Երրորդն Արմսվիսբանկն է, որը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 6,5 մլրդ դրամի շահույթ (51, 8%–ի աճ)։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է` 5,2 մլրդ դրամ շահույթով (6,5%–ի անկում)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի շահույթը 2019թ.–ի 9 ամսում կազմել է 5,1 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5,6 մլրդ դրամի համեմատ (7.7%–ի անկում)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև