Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերին ավելացել է 78,2 մլն դոլարով

07.11.2019 11:57
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերին ավելացել է 78,2 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2019թ.–ի սեպտեմբերին կազմել է 7 051.177 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 78,169 մլն դոլարով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։

ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2019թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել է 5 543.690 մլն դոլար` ամսվա ընթացքում գրանցելով 121.669 մլն դոլարի աճ։

Միաժամանակ Հայաստանի արտաքին պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 1 507.487 մլն դոլար`կրճատվելով 43.499 մլն դոլարով։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2019թ.–ի օգոստոսի վերջին կազմել է 6 973.391 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 11.585 մլն դոլարով։

Ֆինանսների նախարարության գնահատականով, Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքում կկազմի ՀՆԱ–ի 50,3%–ը և կհասնի 6,94 մլրդ դոլարի, ինչը կարևոր ձեռքբերում է, քանի որ այս ցուցանիշը ցածր է 2018թ.–ի պետական պարտքի մակարդակից, երբ այն կազմել է ՀՆԱ–ի 51,3%–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև