IDBank-ը պարտատոմսերի երկու նոր տրանշ է թողարկել

07.11.2019 14:43
IDBank-ը պարտատոմսերի երկու նոր տրանշ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2019 թվականի նոյեմբերի 7-ին IDBank-ն իրականացրեց անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ 2019-ի թվով 2-րդ և 3-րդ  տրանշերը, այսպիսով, պարտատոմսերի թողարկումները հասցնելով 9-ի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ:

Տրանշ 3-ի թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է, անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 9.5% տոկոս, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։

2019թ.–ի երկրորդ և երրորդ տրանշերի պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2020թ. հունվարի 31-ը. այդ ընթացքում պարտատոմսերը կարելի է ձեռք բերել IDBank-ի բոլոր մասնաճյուղերից։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/824Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

IDBank–ը ստեծղվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին` որպես «Անելիք բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք բանկը վերաբրենդավորվել է և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L.»` 40,3%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև